Հայաստան Քաղաքական Հասարակություն գլխավոր Մամուլի տեսություն 

Եվրոպականացված Վրաստանում հայերի իրավունքները կոպտորեն ոտնահարվում են. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Ջավախահայության խնդիրների շուրջ զրուցեցինք Վրաստանի «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի հետ:

Ի՞նչ գործողություններ են արվել ջավախահայության կողմից այս բարդ իրավիճակը շտկելու համար:

-Կար մի ժամանակ՝ Սաակաշվիլիի թիմը պարծենում էր, որ մարդիկ ունեն Հայաստանում՝ ջավախահայության շրջանում: Վրացիները դեմ են տալիս իրենց հուդաներին, որ Ջավախքի հետ կապված հարցերում հենց այս մարդկանց հետ պետք է աշխատեն ՀՀ իշխանությունները, որոնք էլ համաձայնվում են: Շատ կարեւոր հանգամանք կա, որ ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում, երբ Վրաստանը ներկայացնում է ինչ-որ մեկի, ով ոչ թե ժողովրդի ներկայացուցիչն է, այլ դե ֆակտո նշանակված է Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից, ապա նա չի կարող ջավախահայության խնդիրներով մտահոգված լինել՝ անելով այն, ինչ ձեռնտու է Վրաստանին, այլ ոչ թե ՀՀ-ին կամ հայերին: Այս մասով Վրաստանի իշխանությունները «հիմարեցնում» են ՀՀ իշխանություններին: Նույն ջավախահայության շրջանում կան բազմաթիվ գործակալներ, որ այս պահին բնակվում եւ աշխատում են ՀՀ-ում, նրանք ազգությամբ հայ են, ինչն արդեն վտանգավոր է Հայաստանի համար: ՀՀ-ում վստահում են նրանց՝ չիմանալով ում հետ գործ ունեն: Ինֆորմացիա են հավաքագրում, ներկայացնում են Վրաստանին, թե Հայաստանում ինչ վիճակ է, ինչ ուժեր կան, որ մտահոգված են Ջավախքի խնդիրներով: Վրաստանի իշխանությունն էլ արդեն քայլեր է ձեռնարկում՝ այստեղ չեզոքացնելով այդ խմբերին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից