Հասարակություն 

Մայերը դարձել է արագընթաց վայրէջքի օլիմպիական չեմպիոն

Ավստրիացի լեռնադահուկորդ Մաթիաս Մայերը հաղթել է Սոչիում ընթացող ձեռային Օլիմպիական խաղերի արագընթաց վայրէջքի խաղարկությունում:

Մայերի ցուցանիշն է 2 րոպե 6,23 վայրկյան: Արծաթը բաժին է հասել իտալացի Քրիստոֆ Իներխոֆերին (2,06, 29), իսկ բրոնզը նորվեգացի հիտել Յանսրուդին (2,06,75):

Հատկանշական է, որ 23-ամայ Մայերը մինչ այդ երբեք չէր հաղթել Աշխարհի Գավաթի մրցաշարերում և միայն երկու անգամ գերհսկա մրցուղում գրավել էր երկրորդ տեղը:

Նշենք, որ խաղարկության գլխավոր ֆավորիտներ Աքսել Լունդ Սվինդալը (2,06,52) և ամերիկացի Բոդե Միլերը (2,06,75) մրցանակային տեղի չեն արժանացել: ա

Նույն շարքից