Մերձավորարեւելյան ավիաընկերություններից մեկի բորտուղեկցորդուհին երկու տարում կուտակել է մի ողջ կարողություն՝ սեքս ծառայություններ մատուցելով ուղեւորներին:
Նրա ճիրաններում են հայտնվել հիմնականում Պարսից ծոցից դեպի ԱՄՆ թռչող հարուստ հաճախորդները:
2 տարվա ընթացքում բորտուղեկցորդուհին վաստակել է 1 միլոն դոլար՝ յուրաքանչյուր ուղեւորից վերցնելով 2000 դոլար: Ի դեպ սեքս ծառայությունը մատուցվել է ինքնաթիռի զուգարանում:
Սակայն, ի վերջո նրան բացահայտել ու հեռացրել են աշխատանքից: Այս մասին հայտնել է Mail Online կայքը, նշելով, որ որոշ ավիաընկերություններ բավականին ադեկվատ են վերաբերվում նման իրավիճակներին:
Մասնավորապես ճապոնական ավիաընկերությունները, ուղեկցորդուհիներին հավելավճար են վճարում օդաչուներին ինտիմ-ծառայություններ մատուցելու համար: Մեկուկես ծամում նրանք վաստակում են 700 դոլար: Այդ իսկ պատճառով Ճապոնիայում ուղեկցորդուհի դառնալու ցանկություն հայտնեղ աղջիկների թիվը բավականին շատ է: