Հասարակություն 

8.5 մլն դոլարով վաճառքի է հանվել Ալ Կապոնեի առանձնատունը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում վաճառքի է հանվել մի առանձնատուն, որը պատկանել է հայտնի ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեին, հայտնում է Газета-ն։

Մոտ 930 քմ տարածք ունեցող տանը կա 7 ննջասենյակ և 7 լոգասենյակ։ Ճերմակ վիլլայի ինտերիերը իսպանական ոճով է։ Առանձնատան տարածքում կա անձնական նավահանգիստ, հսկայական լողավազան և տուն հյուրերի համար։

Հենց այս տանն է մահացել հայտնի հանցագործը՝ Ալկատրաս բանտից դուրս գալուց հետո։

 

 

Նույն շարքից