Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հոկտեմբերի 3-5-ը, 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 3-5-ը, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում հոկտեմբերի 3-5-ը, 7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ: