Գիտություն Հասարակություն 

4-րդ գիտական կայանը Անտարկտիդայում

analitik.am

Չինաստանն Անտարկտիդայում չորրորդ գիտահետազոտական կայանն է բացել:

ՉԺՀ-ի բեւեռային բրիգադը նոր գիտահետազոտական  «Տայշան» կայանի շինարարությունն ավարտել է: Աշխատանքները շարունակվել են 45 օր:

Հաղորդվում է, որ կայանը գտնվում է Եղիսաբեթ արքայադստեր երկրում` Անտարկտիդայի արեւելքում,  ծովի մակարդակից երկուսուկես հազար մետր բարձրությունում: Կայանը կարող է տեղավորել 28 մարդու եւ հիշեցնում է չինական լապտեր:

ՉԺՀ-ի գիտնականների անտարկտիդյան ուսումնասիրությունները կապված են կլիմայի գլոբալ փոփոխության խնդրի հետ: Կայանի աշխատակիցները կզբաղվեն երկրաբանական եւ մթնոլորտային հետազոտություններով: 

Նոր կայանը գործելու է դեկտեմբերից մարտ ժամանակահատվածում:

Նշվում է, որ «Տայշանը» Անտարկտիդայում չինական չորրորդ կայանն է, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Պեկինը հետագայում ծրագրեր ունի հիմնել հինգերորդ՝ կլոր տարին գործող  բեւեռային կայանը, այն պետք է բացվի 2015թ. վերջին` Վիկտորյայի երկրում:

Նույն շարքից