Հասարակություն 

«Տիտանիկի» վրա վերջին ճաշի ճաշացանկը վաճառել են 88 հազար դոլարով

«Տիտանիկ» նավի առաջին դասի ուղևորների վերջին ճաշի ճաշացանկը վաճառվել է 88 հազար դոլարով, փոխանցում է Lenta.ru-ն:

Վաճառքը կայացել է Lion Heart Autographs ինտերնետ-աճուրդով:

Թղթի վրա տպագրված է է White Star Line ընկերության տարբերանշանը, որին պատկանել է նավը: Առաջին դասի ուղևորներին վերջին ճաշի ժամանակ առաջարկել էին ձկնեղեն, ապխտած միս, կարտոֆիլ, պանրի ութ տեսակ և այլն:

«Տիտանիկ» նավը կառուցման պահին աշխարհում ամենամեծն էր: 1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսում նավը բախվում է սառցե բեկորի և խորտակվում է:

Նույն շարքից