60 տարեկանից մեծ երկրագնդի բնակչության թիվը 2050 թվականին կաճի ավելի քան 2 անգամ և կգերազանցի 2 միլիարդը: Tass գործակալության հաղորդմամբ` կանխատեսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Տեղեկանքում գրված է, որ պատմության մեջ առաջին անգամ մարդկանց մեծամասնությունը կարող է հույս ունենալ, որ կապրի 60 տարուց ավելի:
Այսպիսով տարեց մարդիկ կկազմեն մոլորակի բնակչության 22 տոկոսը, այսօր այդ ցուցանիշը 12 տոկոս է: