Մշակույթ Հասարակություն գլխավոր 

Երևանում կանցկացվի դուդուկի փառատոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 9-ին մեկնարկելու է Երևանի դուդուկի առաջին փառատոնը: Երեք օր շարունակ ցուցադրելով այս եզակի գործիքի գեղեցկությունը՝ Երևանի Դուդուկի փառատոնը նպատակ ունի պահպանել և խթանել  այս երաժշտության ժառանգությունը: Այս մասին տեղեկանում ենք արվեստի կենտրոնից:

Երևանի դուդուկի փառատոնը ներկայացնում է Music of Armenia-ն և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Կազմակերպիչները վստահ են, որ Երևանի Դուդուկի փառատոնն առավել կխթանի դուդուկի կարևորությունը և կապահովի հարթակ տեղական և միջազգային դուդուկահարների և հանրության համար՝ ավելին սովորելու գործիքի մասին և լիովին վայելելու դուդուկի հարուստ և բազմակողմանի երաժշտությունը:

Փառատոնի բացման համերգին ելույթ է ունենալու Գեորգի Մինասովը և Դուդուկների համույթը:
Հոկտեմբերի 10-ին փառատոնի շրջանակում ելույթ է ունենալո Էմմանուել Հովհաննիսյանը և Emotion խումբը:
Հոկտեմբերի 11-ին՝ փառատոնի փակման համերգին, ելույթ կունենա Նորայր Քարտաշյանը և Մենուա խումբը:

Նույն շարքից