Հասարակություն Տնտեսություն 

Միլանը մուսուլման զբոսաշրջիկների շոփինգի սիրելի վայրն է

Միլանը մուսուլման զբոսաշրջիկների համար շոփինգի սիրելի վայր է: Այս մասին են վկայում Master Card-ի և Crescent Rating-ի տվյալները՝ փոխանցում է Euromag-ը։

2014 թվականին մուսուլմանները Միլանի խանութներում ծախսել են 36 մլրդ դոլար, իսկ ռեստորաններում՝ 26 մլրդ դոլար։ Միլանը մեծ ժողովրդականություն է վայելում Քուվեյթի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Բահրեյնի բնակիչների մոտ։ Սովորաբար այդ երկրներից զբոսաշրջիկները գալիս են 20-հոգանոց խմբերով, երբեմն նրանց ուղեկցում է խոհարարը, որը նրանց համար պատրաստում է «հալալ» սնունդ։

Մուսուլմանները նախընտրում են գումար ծախսել հագուստի և զարդերի վրա։

Նույն շարքից