Գիտություն Հասարակություն 

Տիեզերքի «ամենածեր» աստղը հայտնաբերված է

analitik.am

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետները հայտնաբերել են նոր երկնային մարմին, որը, ըստ նրանց, տիեզերքի ամենահին աստղն է։ Դրա տարիքը մոտ 13.6 մլրդ է, և այն Երկրից գտնվում է 6 լուսային տարի հեռավորության վրա։

 

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, աստղագետների խմբի ղեկավար Ստեֆան Քելերը նշել է, որ Մեծ պայթյունից հետո առաջացած առաջին սերնդի աստղերն ունեցել են հսկայական չափեր, սակայն պահպանել են իրենց գոյությունը շատ կարճ ժամանակով։ Իսկ նրանց հայտնաբերած մարմինն արդեն 2-րդ սերնդին է պատկանում։

 

«Մենք անասելի զարմացած էինք՝ նման բացահայտում անելով, քանի որ այսպիսի աստղ գտնելու հավանականությունը 1։60.000.000 հարաբերակցությամբ է։ Ենթադրում եմ, որ այս աստղից էլ ծեր աստղ գտնելն ուղղակի անհնար է»,-ասել է Քելերը։

 

Երկնային մարմինը դեռևս անվանում չունի և գրանցվել է SMSS J031300.36-670839.3։

Նույն շարքից