Հասարակություն Մշակույթ 

Սկանդալ՝ Բեռլինի կինոփառատոնի ժամանակ (տեսանյութ)

analitik.am

Բեռլինի կինոփառատոն ժամանած «Նիմֆոմանուհին» ֆիլմի ստեղծողներ՝ ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերը և դերասան Շայա Լաբեֆն առաջին իսկ օրը սկանդալով են սկսել, գրում է korrespondent.net-ը:

 

Ռեժիսորը հայտնվել է վերնաշապիկով, որի վրա գրված է եղել «Կաննի փառատոնի պերսոնա նոն գրատա. ժյուրիի պաշտոնական ընտրությունը», և հրաժարվել է շփվել լրագրողների հետ: Այդ կերպ նա հիշել է 2011 թվականի սկանդալը, երբ Կաննում մամուլի ասուլիսի ժամանակ կատակել էր Ադոլֆ Հիտլերի նկատմամբ համակրանքի թեմայով, ինչի արդյունքում հայտարարվել էր փառատոնի «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ»):

 

Իսկ դերասան Շայա Լաբեֆը կարմիր գորգի վրա է հայտնվել գլխին թղթե փաթեթով: Փաթեթի մեջ անցքեր են արվել աչքերի համար, իսկ վրան գրված է եղել՝ «Ես այլևս հայտնի չեմ»: Հետաքրքիր է, որ հունվարի 13-ից ի վեր դերասանի Twitter-ի էջում արվել է միայն այդ գրառումը՝ «Ես այլևս հայտնի չեմ»: Հունվարի սկզբին նա հայտարարել էր, որ հրաժարվում է հանրային կյանքից: Դրանից որոշ ժամանակ առաջ նրան մեղադրել էին, որ նա իր դեբյուտային կարճամետրաժի համար սյուժեն վերցրել է կոմիքսների հեղինակ Դենիել Քլոուզից: Մամուլի ասուլիսի ժամանակ դերասանը ցուցադրաբար ծամոն է ծամել և պատասխանել է միայն մեկ հարցի՝ ինչպես է նկարահանվել «Նիմֆոմանուհին» ֆիլմի բաց տեսարաններում:




Նույն շարքից