Ռազմական գլխավոր 

Հալեպի դեմ հարձակումները կոորդինացնում է Թուրքիան. Քուրդ հրամանատար

Հալեպի դեմ հարձակումները կոորդինացնում է Թուրքիան: Այս մասին հայտարարել է Հալեպում քրդական ինքնապաշտպանական զորաջոկատների հրամանատար Բրուսկ Հեսեկը, նշելով, որ Թուրքիան կոորդինացնում է գրոհայինների հարձակումները Հալեպի քրդաբնակ Շեյխ Մաքսուդ թաղամասի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Voskanapat.Info կայքը:

Նրա խոսքերով Թուրքիան զենք-զինամթերք ու այլ մատակարարումներ է իրականացնում ահաբեկիչներին, իսկ թուրք զինվորական հրահանգիչներն ու վարձկանները կոորդինացնում են նրանց հարձակումները:

Ներկայումս Հալեպի ուղղությամբ գործում են Ան-Նուսրա, Ջեշ ԱլժԻսլամ եւ մի շարք այլ ահաբեկչական խմբավորումներ, որոնք պարբերաբար հարձակումներ են գործում քրդական թաղամասի ուղղությամբ, առեւանգում ու մահապատժի են ենթարկում խաղաղ բնակիչներին:

Շեյխ Մաքսուդ թաղամասն, որ գտնվում է Հալեպի մատույցներում ունի ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն, նրա պաշտպանությունը ստանփնել են հիմնականում քրդական զորաջոկատները, այստեղ է գործում նաեւ քրդական մի ջոկատ, որի անդամները կանայք են:

Նույն շարքից