Հասարակություն 

Վիկտորիա Բեքհեմի աշուն/ձմեռ-2014 հավաքածուն

Դիզայներ Վիկտորյա Բեքհեմը Նյու Յորքում ընթացող նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր աշուն/ձմեռ-2014 հավաքածուն, որն ըստ The Telegraph-ի՝ առ այսօր Նյու Յորքում ներկայացված հավաքածուներից լավագույնն է։

 

Հանդիսատեսի առաջին շարքում նստած են եղել աստիճանաբար համաշխարհային ճանաչում ձեռք բերող դիզայների ամուսինը՝ նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, նրանց 3 որդիներն ու փոքրիկ դուստրը՝ Հարփեր Սևնը։

 

Ցուցադրությունից հետո Վիկտորյա Բեքհեմը լրագրողներին ասել է, որ այս միջոցառումն առանձնահատուկ կարևորություն ուներ իր համար, քանի որ դա առաջին դեպքն էր, երբ  ընտանիքն ամբողջ կազմով ներկա էր գտնվում իր նոր հավաքածուի ցուցադրությանը։

 

Բեքհեմը, դուստրն ու 3 որդիները

 

 
 

 

Նույն շարքից