Հայաստան Քաղաքական Միջազգային 

ՀՀ դեսպանը Լատվիայի ՊՆ-ին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության սրման գործողությունները

Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդաս Բերգմանիսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ` երկկողմ օրակարգին նոր բովանդակություն հաղորդելու նպատակով:

Հանդիպման ընթացքում դեսպան Այվազյանը նախարար Բերգմանիսին ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության սրմանն ուղղված գործողությունները:

Նախարար Բերգմանիսը և դեսպան Այվազյանը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:

Նույն շարքից