Ռուսական ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը «հաշվել է» տարբեր երկրների օլիմպիական մարզիկների փողերը, որ նրանց խոստացվել է Սոչիում հաղթանակի դեպքում:
Պարզվել է՝ ամենաառատաձեռնը Ղազախստանի Օլիմպիական կոմիտեն է. այնտեղ ոսկե մեդալի համար խոստացել են 250 հազար, արծաթի համար` 150 հազար, բրոնզի համար` 75 հազար ԱՄՆ դոլար:
Լատվիացները, համապատասխանաբար, կարող են ակնկալել 192,8 հազար, 96,4 հազար և 67,5 հազար, իտալացիները` 189,8 հազար, 101,7 հազար և 67,8 հազար, բելառուսները՝ 150 հազար, 75 հազար և 50 հազար, էստոնացիները՝ 138,5 հազար, 92,3 հազար և 60,6 հազար,ուկրաինացիները` 125 հազար, 80 հազար և 55 հազար ԱՄՆ դոլար:
Ռուսաստանի հավաքականի մարզիկները կստանան 4 մլն ռուբլի (մոտ 113,2 հազար դոլար), 2,5 մլն ռուբլի (70,8 հազար դոլար) և 1,7 մլն ռուբլի (48 հազար դոլար):
Շվեյցարիայի ԱՕԿ-ը խոստացել է 88,6 հազար, 77,5 հազար և 66,45 հազար դոլար:
Ֆրանսիացի մարզիկներին խոստացել են 67,8 հազար, 27,1 հազար և 17,6 հազար դոլար,հոլանդացիներին` 40,6 հազար, 30,5 հազար և 20,3 հազար դոլար, ֆիններին` 40,6 հազար, 20,3 հազար և13,5 հազար դոլար, ճապոնացիներին՝ 29,3 հազար, 19,6 հազար և 9,8 հազար դոլար:
Ամերիկացի չեմպիոնների համար նախատեսված է 25 հազար, 15 հազար և 10 հազար, իսկգերմանացիների համար` 20,3 հազար, 13,5 հազար և 10,15 հազար դոլար:
Կանադացիները կստանան 17,9 հազար՝ ոսկու, 13,4 հազար՝ արծաթի և 8,9 հազար՝ բրոնզի համար:
Ավելի քիչ՝ ավստրալացիները. 13 հազար, 8,7 հազար և 6,5 հազար:
Ոչ մի դրամական փոխհատուցում չեն ստանա Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Խորվաթիայի հավաքականների մարզիկները: Շվեդիայի ԱՕԿ-ը հայտարարել է, օրինակ, որ իրենք առանց այդ էլ տարեկան 11 մլն ԱՄՆ դոլար են ծախսում մարզիկների մարզումների վրա:
Ավստրիայի կառավարությունը չեմպիոններ դարձած իր մարզիկներին հանձնում է 17 արծաթե դրամ, որոնց արժեքը 21,6 հազար դոլար է: Արծաթե և բրոնզե մեդալ շահածները ստանում են 13 և 11 նման մետաղադրամ:
Հարավային Կորեան խոստացել է 62 հազար, 51,67 հազար և 36,17 հազար: Սակայն մարզիկներին ընտրություն է առաջարկվում. ամբողջ գումարը ստանալ միանվագ, կամ ցմահ թոշակ ստանալ:
Երկրորդ դեպքում մարզիկներն ամսական կստանան համապատասխանաբար՝ 923, 692 և 484 դոլար: Հարավկորեացի մարզիկների մեծ մասը նախընտրում է հենց այս տարբերակը: