Ադրբեջանում վերջին շրջանում կտրուկ աճել է վարկային պարտքերի հետեւանքով քաղաքացիների ինքնասպանության դեպքերը: Առնվազն 9 քաղաքացի վարկային պարտքերի պատճառով դիմել են ինքնասպանության: Այս մասին տեղեկացնում է Voskanapat.Info կայքը:
Ինքնասպանություն գործածների մեծ մասը վերջ է տվել կյանքին կախվելու միջոցով:
Ադրբեջանցիները վարկային պարտքերի տակ են ընկել հիմնականում այս տարվա տարեսկզբից, երբ Կենտրոնական բանկը հայտարարել էր ազգային արժույթ մանաթի դեւալվացիայի մասին, ինչը կապված էր նավթի համաշխարհային գների անկման հետ, որը համարվում է Ադրբեջանի արտահանման հիմնական աղբյուրը:
Վարկառուները առավելավես տուժում են, քանի որ դոլարով վերցրած վարկերը այժմ ստիպված են մարել մանաթով, իսկ նման պարագայում ստիպված են վճարել կրկնակի: