Հասարակություն 

Խցանումներ Քուվեյթի մայրուղում՝ սիրո արտասովոր խոստովանության պատճառով

Սրտի տեսքով վարդերի մեծ փունջը խցանումների պատճառ է դարձել Քուվեյթի մայրաքաղաքի փողոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Կամրջին տեղադրված «խոստովանությունը» նպատակ է ունեցել գրավել սիրելիի ուշադրությունը, որն ամեն օր անցնում է տվյալ ճանապարհով: Սակայն փոխարենն անծանոթ վարորդներն են իրենց պարտքը համարել կանգնել, մոտիկից նայել և լուսանկարել մեծ ծաղկեփունջը:

 

Նվերն արվել է Սբ Վալենտինի մոտեցող տոնի առիթով: Այժմ այդ սիրային նվերի լուսանկարները տեղադրման ռեկորդ են սահմանում տարածաշրջանային սոցկայքերում: Ոստիկանությունը սպասում է ծաղկեփնջի թառամելուն:

Նույն շարքից