ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային`ԱՄՆ Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Ամփքուա հա¬մայն¬քային քոլեջում տեղի ունեցած ողբերգության լուրից, որը մեկ տասնյակ անմեղ երի-տասարդների կյանքեր խլեց` նրանց հարազատների և մերձավորների հոգում թող-նելով անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժո-ղովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիու¬թյուն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի