Հայաստան Քաղաքական 

Տավուշցիներն ամուր կանգնած են իրենց պատմական հողին. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին:

Շարմազանովի խոսքով, այս երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանը համեմատաբար խաղաղ է, քան նախորդ մեկ շաբաթվա ընթացքում:

ՀՀԿ խոսնակը նաև հայտնեց, որ  երկու օր առաջ է եղել Տավուշի մարզում, եղել Բերդավան համայնքում.

«Նրանք բոլորն ամուր կանգնած են իրենց հողի վրա, բոլորը պատրաստ են  պաշտպանել իրենց հայրենիքը և որևէ նշույլ անգամ ադրբեջանական կրակոցները չեն ընկճել այնտեղ ապրող հայերի ոգին: Առաջին գծում ապրող տավուշցիներն ամուր կանգնած են իրենց պատմական հողին»:

Նույն շարքից