Հասարակություն 

Վրաստանում կին- թմրամոլները 10% են կազմում

«Նոր վեկտոր» ոչ կառավարական կազմակերպության Թբիլիսիի գրասենյակում այսօր հանդիպում է տեղի ունենալու՝ կապված  թմրամոլ կանանց խնդիրների հետ։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online լրատվական կայքը, կազմակերպության տվյալներով, թեև Վրաստանում թմրանյութ օգտագործողների մասին հստակ տվյալներ չկան, սակայն համաձայն փորձագիտական տվյալների՝ կանայք կազմում են թմրանյութ օգտագործողների 10%-ը։

 

«Նրանք գրեթե չեն մասնակցում պրոֆիլակտիկ ծրագրերին և չեն դիմում բուժհաստատություններ։ Կին թմրամոլներն անպաշտպան են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության հանդեպ։ Երկրում առկա ճգնաժամային կենտրոններն անհասանելի են նրանց համար»,-հայտարարել են կազմակերպության անդամները։

Նույն շարքից