Հուլիսի կեսին արքայազն Ուիլյամը անցել է նոր աշխատանքի. նա դարձել է Արևելյան Անգլիայում արտակարգ բուժծառայության ուղղաթիռների օդաչու։
Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ երեկ արքայազնը հնարավորություն է ստացել օգնելու ավտովթարի ժամանակ տուժած 9-ամյա աղջկա։
Երկու փոքրիկ ընկերուհիները զբոսնել են փողոցում, երբ ճանապարհին բախվել են մեքենաները, որոնք վնասել են հետիոտներին։ Աղջիկներից մեկը թեթևակի վնասվածքներ է ստացել, իսկ ահա մյուսը անհապաղ շտապօգնության կարիք է ունեցել։ Քեմբրիջի դուքսը դա արել է իր թիմի հետ։


