Հասարակություն Տնտեսություն 

Գեղարքունիքում կավարտվեն ճանապարհաշինական երկու ծրագրեր

Գեղարքունիքի մարզում մինչև այս տարվա ավարտը կավարտվեն ճանապարհաշինական երկու ծրագրեր: Առաջինը Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող հանրապետական նշանակության 21 կմ երկարությամբ ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգումն է: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի լրատվական ծառայությունից:

4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի 2.5 կմ-ում արդեն ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները: Ճանապարհահատվածի որոշ հատվածներում տեղադրվել են ջրահեռացման նոր խողովակներ:

Շուրջ 40 բանվորների կատարած աշխատանքի արդյունքը՝ նոր արագընթաց ճանապարհը, ավարտուն տեսքով վարորդներին կհանձնվի նոյեմբերին, իսկ մինչև այդ ճանապարհի ողջ երկայնքով պետք է վերականգնեն իջատեղերն ու մուտքերը: Կտեղադրվեն ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, երթևեկելի մասը կնշագծվի:

Հաջորդ ծրագիրն իրականացվում է Սևան քաղաքում և Վարսեր համայնքում:  3,6 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում
հիմնանորոգվել է նաև միջպետական մայրուղուց Սևան մտնող ճանապարհահատվածը:

Հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետը 3 տարի է:

Նույն շարքից