Մշակույթ Հասարակություն 

«Դարձիր գրադարանի բարեկամ». Գրադարա­նավարի օրվան ընդառաջ

Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարա­նավարի օր:  ՀՀ մշակույթի նախարարությունը կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, Գրադարանավարի օրվա կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ երեկոյան:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառումներին իրենց տարաբնույթ ծրագրերով մասնակցում են Հայաստանի Հանրապետության շուրջ 70 գրադարաններ:

Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև մեկ անգամ ևս արժևորել մշակութային ժառանգության պահպանության գործում իրենց ուրույն տեղը զբաղեցնող գրադարանային ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին` արժանացնելով խրախուսական պարգևների:

Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-ին` «Դարձիր գրադարանի բարեկամ» կարգախոսով, որի նպատակն է նպաստել սահմանամերձ համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելու գործին:

Նույն շարքից