Քաղաքական Միջազգային 

Փարիզում ավարտվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը

Փարիզում ավարտվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը տևել է 4 ժամից ավելի: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում «նորմանդական քառյակի» հանդիպումն ամփոփող մամլո ասուլիս կանցկացնեն:

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Վլադիմիր Պուտինը հանդիպման ավարտից հետո լքել են Ելիսեյան պալատը:

Նույն շարքից