Փարիզում կայացավ «նորմանդական քառյակի» հանդիպումը` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ:
top.rbc.ru-ն հայտնում է, որ Ֆրանսիայի Նախագահ Օլանդը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից, որտեղ կարելի է տեսնել` ինչպես է Գերմանիայի կանցլերը Պուտինին ու Պորոշենկոյին «ստիպում» իրար ձեռք սեղմել:
«Քննարկում ենք Ուկրաինայի դրությունն Անգելա Մերկելի, Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի հետ»,- մակագրված է տեսագրությունը:
Տեսանյութը հնարավոր է դիտել Օլանդի էջում` հղումով: