Berkshie Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար, ըստ Forbes-ի ճանաչվել է ԱՄՆ ամենաառատաձեռն բարերարը:
2014-ին Բաֆեթը բարեգործության համար 2.8 մլրդ դոլար է նվիրաբերել: Այդ գումարի զգալի մասը` 2.1 մլրդ դոլար Բաֆեթը փոխանցել է Berkshie Hathaway-ի բաժնետոմսների տեսքով Բիլլ և Մելիսա Գեյթսերի ստեղծած Bill and Melinda Gates Foundation հիմնադրամին: Ձեռնարկատիրոջ նվիրաբերությունների ընդհանուր ծավալը կազմել է 22․7 մլրդ դոլար: