Հայաստան Քաղաքական 

ՖՄԿ գլխավոր քարտուղարն անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք համաժողովին

Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Էդվարդ Նալբանդյանն ու Միկայել Ժանը մտքեր են փոխանակել Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք հարցերի և ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք բավականին հագեցած ծրագրով և բովանդակությամբ նախարարական համաժողովի անցկացմանը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու նման հեղինակավոր ներկայացուցչական համաժողով, և հայկական կողմն անում է առավելագույնը՝ այն բարձր մակարդակով անցկացնելու համար։

Նույն շարքից