Սահմանադրական բարեփոխումների նախագիծը բերվում է վերջնական տեսքի և քվեարկության կդրվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում:
Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ բարեփոխումների նախագծի տեքստում եղել են որոշակի փոփոխություններ:
«Եթե նախկինում սահմանված էր, որ եթե ընտրությունների ավարտից հետո հնարավոր չի լինում ապահովել կայուն մեծամասնություն, պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, ապա հիմա սահմանված է, որ կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: