Փետրվարի 9-ին պայքարի մեջ մտան նաև Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը: Դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ) մասնակցեցին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը: Ցավոք, նրանք մրցանակային տեղեր չգրավեցին: 21-ամյա Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը եզրագիծը հատեց 63-րդը:
Այս մրցատարածությունում ոսկե մեդալ նվաճեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան, ով դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Շվեդ Մարկուս Հելեները գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն դարձավ բրոնզե մեդալակիր:
Փետրվարի 11-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը կմասնակցեն սպրինտի ազատ ոճի մրցումներին:
Սոչիում Հայաստանը կներկայացնեն նաև դահուկավազորդ Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: