Հասարակություն 

Օրվա ծնունդը. Զորի Բալայան

analitik.am
Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը ծնվել է 1935թ.-ի փետրվարի 10-ին Ստեփանակերտում։ 1953-1957թթ.-ին ծառայել է բալթիական նավատորմում:
 

1963թ.-ին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1963-1973թթ.-ին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ:

1967թ.-ին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն: 1970-ին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս: 1973թ.-ի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս: 1973-1975թթ.-ին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան):
 
Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Նույն շարքից