Հասարակություն 

Վիրտուալ հայելիներ՝ սովորական հանդերձարանների փոխարեն

Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրի կենտրոններում սովորական հանդերձարաններին կփոխարինեն վիրտուալ հայելիները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Գնորդն այլևս ստիպված չի լինի այս կամ այն հագուստը փորձել. բավական կլինի կանգնել էկրան-հայելու առաջ, և 3 վայրկյանի ընթացքում կհայտնվի նրա 3D արտացոլանքը, որի միջոցով էլ հնարավոր կլինի «փորձել» ցանկացած բան:

 

Առաջնահերթ նման հայելիներ կհայտնվեն Աբու Դաբիի մի քանի խոշոր առևտրի կենտրոններում: Առաջին նման հայելին` style pod-ը, արդեն գործում է Աբու Դաբիի The Galleria առևտրի կենտրոնում:

 

Իսկ թե ինչպես է առհասարակ գործում նման հայելին՝ կարելի է տեղեկանալ տեսանյութից: 



Նույն շարքից