Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Փրիսցիլա Չանը, ճանաչվել են 2013թ. ԱՄՆ-ի ամենաառատաձեռն բարեգործներ, հայտնում է Газета-ն։
Աղբյուրը տեղեկացնում է, որ զույգը Facebook ընկերության՝ 970 մլն դոլարից ավելի արժողությամբ 18 մլն արժեթուղթ է նվիրաբերել Սիլիկոնային հովտում գտնվող բարեգործական կազմակերպությանը։
Այս նվիրատվությունը դարձել է անցած տարում ամենախոշորը, ինչի շնորհիվ երիտասարդ զույգը գլխավորել է Միացյալ Նահանգների 50 ամենաառատաձեռն բարեգործների ամենամյա վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակում ներառված մարդկանց նվիրաբերած գումարի ընդհանուր չափը 7.7 մլրդ դոլար է։