Հասարակություն 

Գերմանական գարեջուրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

analitik.am

Գարեջրի գերմանական բաղադրատոմսը կարող է ներառվել ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում։ Գրեթե 500 տարի առաջ Բավարիայում ստեղծվել է Գարեջրի մաքրության մասին օրենք, այսպես կոչված՝ Ռայնհայթսգեբոթը, գրում է 24tv.ua-ն։

 

Համաձայն այդ օրենքի՝ ըմպելիքը կարելի է պատրաստել միայն 4 բաղադրիչից՝ ջուր, գարի, գայլուկ և խմորիչ։ Դարերի ընթացքում գերմանացի գարեջրագործները հետևել են այդ կանոններին։

 

Գերմանիայի գարեջրագործների ֆեդերացիան վստահեցնում է, որ երկրում գրանցված է 1300 գարեջուր արտադրող, որոնք Մաքրության մասին օրենքի շրջանակում պատրաստում են մոտ 5.000 տեսակի խմիչք։ Գերմանացիները հույս ունեն, որ օրենքը կներառեն ցուցակում մինչ 2016թ.. այդ տարի կլրանա փաստաթղթի 500-ամյակը։

Նույն շարքից