Հասարակություն 

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում և ԼՂՀ-ում

analitik.am

Փետրվարի 10-ին` ժամը 16.06-ին,  ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում՝ Շամախի քա­ղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունն էպի­կենտ­րոնային գոտում կազմել է 7 բալ:

 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.450 և արևել­­յան երկայնության 48.880:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում:

Նույն շարքից