Հասարակություն 

2 հազար սատկած մուկ՝ օձերի դեմ պայքարի համար

analitik.am

ԱՄՆ-ը 2 հազար սատկած թունավոր մուկ է բաց թողել Գուամ կղզի՝ նպատակ ունենալով նվազեցնել սողունների պոպուլյացիան, ինչը սպառնում է կղզու էկոհամակարգին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: 

Վերջին տարիներին օձերը ահռելի մասշտաբներով տարածվել են խաղաղօվկիանոսյան կղզում: 

Գիտնականների խոսքով՝ օձերի պատճառով տեղի թռչունները հայտնվել են անհետացման եզրին: Գիտնականները մտավախություն ունեն, որ օձերը այստեղից կտարածվեն այլ կղզիներ ևս, մասնավորապես՝ Գուամից 6400 կմ հեռավորության վրա գտնվող Հավայան կղզիներ: 

ԱՄՆ-ը պարբերաբար անցկացնում է նման օպերացիաներ: Սակայն բնապահպանները քննադատում են օձերի դեմ պայքարի նման մեթոդները:

Նույն շարքից