Հասարակություն 

Լյուսեն Ֆրեյդի սիրային նամակներն աճուրդի կհանվեն

analitik.am

Բրիտանացի նկարիչ Լյուսեն Ֆրեյդի սիրային նամակները կվաճառվեն Sotheby’s աճուրդում 2014թ. փետրվարի 13-ին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով աճուրդի տան կայքը։ Նկարչի սիրելի Ֆելիսիթի Հելաբիին ուղղված 11 նամակների հավաքածուն կվաճառվի ժամանակակից արվեստի աճուրդում։

 

Փորձագետները հավաքածուն գնահատում են 3-5 հազ. ֆունտ (4.9-8.2 հազ. դոլար)։ Նամակներից մեկը գրվել է 1943-ին, երբ Ֆրեյդը եղել է 20 տարեկան։ Ենթադրվում է, որ մյուս նամակները նույնպես գրվել են 1940-ականների սկզբին։

Նամակագրությունում նկարիչը պատմում է իր առօրյա կյանքի և աշխատանքի մասին, կիսվում է տարբեր մտքերով և հիշողություններով։

 

Մինչ օրս նամակները պահվել են հասցեատիրոջ՝ Ֆելիսիթի Հելաբիի մոտ։ Նամակների հետ նա վաճառքի կհանի նկարներ, որոնց բնորդուհին ինքն է եղել։ Կվաճառվեն նաև Ֆրեյդի երկու վաղ շրջանի աշխատանքներ։ 

Նույն շարքից