Հասարակություն 

Արտաքինի շտկում՝ «թվային վիրահատության» միջոցով

analitik.am

Հոլիվուդյան ֆիլմերի ստեղծողները հատուկ տեխնիկա են կիրառում, որը թույլ է տալիս դերասանուհիներին էկրանին ավելի նիհար և բարձրահասակ երևալ, գրում է newsru.com-ը։

 

Այդ տեխնիկան, որը ստացել է «թվային վիրահատություն» (digital surgery) անվանումը, Photoshop ծրագրի կինեմատոգրաֆիական տեսակն է և կիրառվել է մի շարք ֆիլմերում և հեռուստաշոուներում։

«Թվային վիրահատությունների» օգնությամբ հնարավոր է փոխել նաև դերասանների մարմնի կառուցվածքը և հեռացնել նրանց դեմքի կնճիռներն ու թերությունները։

 

Նման տեխնիկայի գոյության մասին լրագրողները հասկացել են այն ժամանակ, երբ երգչուհի Բրիթնի Սփիրսի մասին վավերագրական ֆիլմ են դիտել, որտեղ 32-ամյա երկու երեխաների մայրն ավելի գեղեցիկ է, քան կյանքում, և իրական հասակից բարձր է 7.5 սմ-ով։

 

«Lola Visual Effects» ընկերությունը, որը մասնակցել է «Ուոլ Սթրիթի գայլը» և «Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը» ֆիլմերի ստեղծմանը, նույնպես կիրառել է այս տեխնիկան։ Այդ տեղեկությունը հաստատել է ֆիլմի պրոդյուսերներից մեկը։

 

Լրագրողական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ավստրալացի բլոգերներից մեկը գրել է, որ դերասանուհի Մարգո Ռոբին «անիրական երկար ոտքեր» ունի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի կենտրոնական տեսարաններից մեկում, որտեղ նա ոտքով հրում է ամուսնուն։

Հոդվածում ասվում է, որ 23-ամյա դերասանուհին դժգոհել է «թվային վիրահատությունների» կիրառման տեխնիկայից, որոնք ճնշում են կանանց՝ ստիպելով նրանց ձգտել իրականում գոյություն չունեցող իդեալական չափերի։

Նույն շարքից