Հասարակություն 

Աղմուկն «աղտոտում» է շրջակա միջավայրը

 Ավտոմեքենաների ազդանշանների անհարկի չարաշահումներ, սրճարանառեստորանային խրախճանքներ, բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված բար-կարաոկեներից հնչող բարձր երաժշտություն չթույլատրված ժամերին և այլն… Շրջակա միջավայրի ֆիզիկական աղտոտման «աղմուկ» տեսակի համար ՀՀ-ում սանիտարական օրենսդրությունը նորմավորում է սահմանային թույլատրելի մակարդակները: Նորմավորումը կատարվում է ինչպես բնակելի –հասարակական շենքերի սենյակների համար, այնպես էլ շենքերի հարակից տարածքների, ինչպես նաև աշխատատեղերի համար: Աղմուկի նորմը տարբերվում է գիշերային և ցերեկային ժամերին: Առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 22-ը և գիշերվա 22-ից մինչև ժամը վեցը աղմուկի նորմը տարբեր արժեքներ : Ստուգումներ, չափումներ կատարելը, խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարականներ տալը իրականացվում է բնակիչների դիմում-բողոքների ու պահանջների հիման վրա: Խախտումներ արձանագրելու դեպքում վարչական միջոցներ են կիրառվում տուգանքի ձևով: Դա ստուգումների մասին օրնքով սահմանված կարգ է: Հետագայում ուսումնասիրվում է տրված առաջադրանքների կատարողականը, թե ինչքանով է տվյալ տնտեսվարողը իր հաստատությունում ձեռնարկել աղմկամեկուսիչ միջոցառումներ: Աղմուկի չափումները տեսչական ստուգումների ժամանակ կատարվում են՝ ելնելով տարբեր հանգամանքներից: Եթե, օրինակ, տվյալ աշխատատեղն ունի աղմուկի ազդեցության աղբյուրներ, ապա չափվում է աղմուկի մակարդակը, որոշվում է տվյալ պայմանների համար նախատեսված նորմերին համապատասխանում է, թե՝ ոչ: Աղմուկը չափելիս անհրաժեշտ է ապահովել բացարձակ լռություն, աղմկաչափն արձանագրում է անգամ ուլտրաձայներն ու ինֆրաձայները: Մարդն ունակ է լսել 16- 20 կիլոհերց հաճախականության ձայներ, բացի դրանից կարող է լսել օտավային շերտի ձայները, որը սարքը ստուգում է: Ամեն հաճախականության համար կա նորմատիվ: Աղմկաչափը շատ զգայուն է, անգամ ժամացույցի սլաքների ձայնն է արձանագրում: Յուրաքանչյուրի առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու սահմանադրությամբ ամրագրված իրավունքի խախատումներ արձանագրվում են ամեն քայլափոխի:


Նույն շարքից