Հասարակություն Մշակույթ 

Հնդիկ նկարիչը «Խորհրդավոր ընթրիքը» նկարել է լեզվով

analitik.am

Հնդիկ նկարիչը հազարավոր նկարներ է նկարել լեզվով, գրում է բրիտանական The Daily Mail թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ 35-ամյա հնդիկ Անի Կն իր աշխատանքների ստեղծման համար չի օգտագործում վրձին, այլ նկարները կտավի վրա է քսում լեզվով:

Գույները ևս նկարիչը իրար է խառնում անսովոր եղանակով՝ մի քանի գույն միախառնելով իր բերանում: 

Չնայած նկարներ ստեղծոլու ոչ ավանդական եղանակին՝ հնդիկ նկարիչը նախընտրում է նկարել դասական սյուժեներ, անգամ վերստեղծել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»:

Նշվում է, որ ավելի վաղ նկարիչը փորձել է նկարել քթով, կզակով, եղունգներով ու ոտքերով:

Նույն շարքից