Երևանում կենտրոնական փողոցները կաթվածահար են եղել. փակ են ոչ միայն մի շարք հիմնական, այլև երկրորդական փողոցներ ևս, քանի որ անց է կացվում վազքի միջազգային կիսամարաթոնը: Իսկ այդ մասին հանրային իրազեկում չի եղել:
Երևանի միջազգային կիսամարաթոնն անց է կացվում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միացյալ ուժերով:
Երևանի քաղաքապետարանից Tert.am-ին տեղեկացրեցին, որ միջոցառման առաջին օրվա անցկացման պատասխանատուն Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, որն էլ պետք է ըստ պատշաճի իրազեկեր, թե փողոցները որքան ժամանակով փակ կլինեն: Իսկ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հեռախոսազանգերի ընդհանրապես չեն պատասխանում:
Մանրամասն՝ tert.am