Հասարակություն 

Օրվա ծնունդը. Ալբերտ Ազարյան

Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսոր Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929թ. Գանձակում, արհեստավորի ընտանիքում:

 

1939թ. տեղափոխվել են Վանաձոր (նախկինում` Կիրովական), իսկ 1947թ.` Երևան։


1944թ. հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ` զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց:


1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։


1947թ. Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին:


1948-52թթ. սովորել և ավարտել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումը: Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։


1952թ. առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։


1953թ. ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, այնուհետև` Ֆրանսիա:


1954թ. ԽԱՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։



1955թ. Արլ. Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ` օղակներից և զուգափայտից։


1956թ. Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 


Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ», «Փառքի նշան», ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշաններով:

Նույն շարքից