Ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, ով մահացել է թմրանյութերի չարաշահման հետևանքով, մահից առաջ իր օրագրում գրել է, որ իրեն «սատանաներ» են հետապնդում։
Ինչպես նշում է Газета-ն՝ The New York Post-ին հղումով, դերասանի տանն անցկացրած խուզարկության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են 2 օրագիր, որոնցում արված գրառումներից կարելի է հետևություն անել, որ նա լուրջ պայքարել է թմրանյութերից կախվածության դեմ ու այցելել է թմրամոլների անանուն հանդիպումների։
Գրառումներից մի քանիսը նա արել է վերականգնողական կենտրոնում։