Արքայազն Հարին իր հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի նման սիրում է զբաղվել բարեգործություններով:
Վերջերս UK’s Mirror-ին տված հարցազրույցում Հարին պատմել է, որ բարեգործություն անելու ոգեշնչման իր աղբյուրը մայրն է, հայտնում է Mirror-ը:
Արքայադուստր Դիանան եղել է մեծ բարերար, միշտ օգնել է աղքատներին և այցելել հիվանդ երեխաներին:
«Ինձ համար ավելի կարևոր է այն, ինչ մենք անում ենք կուլիսների ետևում: Իմ մայրը շատ բան է արել, ես կասեի, որ շատ լավ բան: Ես շատ բան եմ սովորել նրանից»,- պատմել է Հարին:
