Հասարակություն 

Չարլի Չապլինի հարյուրամյակին ընդառաջ վերականգնել են առաջին ֆիլմը

Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլմադարանում վերականգնել են Չարլի Չապլինի առաջին ֆիլմը:

 

Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ Euronews-ին հղումով, թափառաշրջիկի զվարճալի կերպարը, որը համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի և ունիվերսալ կերպարներից մեկն է, այս օրերին նշում է իր հարյուրամյակը: Սիրված կերպարի ստեղծող անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ ու ռեժիսոր Սըր Չարլզ Սպենսերը (Չարլի Չապլին) իր առաջին քայլերը կինոյի ասպարեզում արել է 1912-ին:

 

Չապլինի արխիվի՝Բոլոնիայի կինոդարանի տնօրեն Ջանլուկա Ֆարինելլին հայտնել է, որ ֆիլմը վերականգնելն այնքան էլ հեշտ չի եղել: Տարիների ընթացքում ժապավենը չորացել է, որը հարկ է եղել հատուկ միջոցով խոնավեցնել՝ կիրառության ժամանակ չփչացնելու նպատակով:

Նույն շարքից