Հասարակություն 

Անհավանական խոհանոց՝ ամբողջությամբ փայտից պատրաստված (լուսանկարներ)

Չիկագոյի Kavi Gupta Gallery պատկերասրահում անցկացվում է ամերիկացի դիզայներ Ռոքսի Փեյնիի առաջին անհատական ցուցադրությունը։

 

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ այն իրենից ներկայացնում է արագ սննդի խոհանոցի իրական չափսերի կրկնօրինակ, որն ամբողջությամբ պատրաստված է փայտից:

 

Խոհանոցի ցանկացած դետալ պատրաստված է փայտից՝ պատվերների տաղավարները, դրամարկղը, ջեռոցները, ոչ ալկոհոլային խմիչք մատուցող սարքերը և բուրգերներ ու ֆրի պատրաստելու սարքերը:

 

Խոհանոցի կրկնօրինակը՝ իր բոլոր սարքավորումներով, ամբողջովին կերտվել է կեչու և թխկիի փայտից ՝ ձևակերպվելով պողպատե շրջանակներում:
 

 

Նույն շարքից