«Մարաթոն» կոչված խայտառակությունն ավարտվեց, կարծես թե, ջունգլիներից բաց թողված կապիկներից հետո մնացած՝ բանանի կճեպներով, աղբի կույտերով, նյարդացած և քաշքշված դպրոցականներով, վիրավորված ուսուցիչներով, և հեռախոսներով «մեդալների համար պայքարը» նկարահանող ոստիկանների «սելֆիներով»..
Արդյո՞ք, մանկավարժական կրթություն ունեին այդ մարաթոնի «կազմակերպիչները», երբ գոռում էին երեխաների վրա, ստիպում վազել, ամպատվում կամ ձեռքերից քաշքշում, արդյոք երբևիցե սպորտով զբաղվել են, որ մարաթոնի «նախապատրաստակամ» վազք հայտարարեն, երբ վիրավորում էին ուսուցիչներին` աշակերտներր ներկայությամբ...
Կամ ո՞ւմ էր պետք մասնակցությունը հանուն մասնակցության, եթե 5-15 մետրի վրա ուժասպատ ընկնում էին, ոտնակոխ լինելով... Եվ եթե սա մայրաքաղաքային միջոցառում է, այն պետք է լիներ բարձրագույն համապետական մակարդակի, ոչ թե ինչ որ մի աֆրիկյան տոհմի գեղամեջի...
Ահավասիք, որ նման ձևով Բաքվում մի միջոցառում ընթանար, մեր շատ ԶԼՄ-ներ և ֆեյսբուքահայությունը կպայթեին հրճվանքից,,, Մեկ- մեկ պետք է մեր աչքի փուշն էլ տեսնել, ոչ թե միայն դիմացինի գերանը,, Գոնե,,,Եվ ասել` ՎԱՏ ԷՐ... ԱՅՆ ՉԷՐ. ԱՄՈԹ Է: