Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանը ցուցադրությունից հանել է սկանդալային երգիչ Ջասթին Բիբերի մոմե արձանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով New York Post պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ թանգարանի ղեկավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ արձանը վնասվել է կանադացի երգչի երկրպագուների հաճախակի դիպչելու հետևանքով։
Տնօրեն Բրեթ Փիջենի խոսքով՝ «թանգարանի աշխատակիցները վշտացած են, քանի որ ստիպված են բաժանվել Բիբերից և հույս ունեն մոտ ապագայում արձանների շարքում տեսնել «նոր հասուն» Ջասթինին»։