Չինաստանի հյուսիս-արևմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է HTB-ն` նշելով, որ խոսքը 6,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին է: Xinhua-ն նշում է 7, 3 թիվը և հայտնում, որ տեղանքը թեթև է բնակեցված:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզան-Ույղուրի ինքնավար մարզում, երկրաշարժի օջախն ընդամենը երկու կիլոմետր է հեռու նշված շրջանից:
Երկրաշարժն արձանագրել են ինչպես ամերիկացի, այնպես էլ ռուսաստանցի երկրաբանները: Առայժմ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն երկրաշարժն էպիկենտրոնում բնութագրվում է «ավերիչ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ երեք ամիս առաջ Չինաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հազարավոր շենքեր էին ավերվել, տուժել էր 60 հազար մարդ: