Բիզնես Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանում գինու արտադրության ծավալները աճել են, գարեջրինը՝ նվազել

analitik.am

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվարին-օգոստոսին Հայաստանում աճել են գինու արտադրության ծավալները:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին մեր երկրում արտադրվել է 3 485.2 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով: Նշենք, որ 2014թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 231.7 հազար լիտր գինի:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալները նույնպես աճել են 6.6%-ով` կազմելով 225.0 հազար լիտր:

Նշենք, որ նշված ժամանակահատվածում նվազել են գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվար-օգոստոսին արտադրվել է 16 139.3 հազար լիտր գարեջուր` 2014թ-ի հունվարի համեմատ նվազելով 12.4 %-ով:

ԱՎԾ-ի տվյալներով` հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2015-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 4.7%-ով` կազմելով 50 741.3 հազար լիտր:

Նույն շարքից